ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Ուկրաինան հարվածել է Ղրիմի ամենամեծ` ռազմական ֆրեգատներ կառուցող գործարանին
00:00, 05.11.2023 | mamul.am
4360 | 0

Ուկրաինական բանակը հայտարարել է Կերչի «Զալիվ» նավաշինական գործարանի վրա հրթիռային հարձակման մասին։

Ուկրաինայի զինված ուժերի Stratcom-ի տվյալներով՝ հարվածը հաջող է եղել։

«Նոյեմբերի 4-ի երեկոյան հաջող հարվածներ են հասցվել Կերչի «Զալիվ» նավաշինարանի ծովային և նավահանգստային ենթակառուցվածքին»,- ասվում է զեկույցում։

Միաժամանակ Ղրիմի ռուս ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտարարել է, որ նավաշինարանի տարածքում հակաօդային պաշտպանությունն է ակտիվացել։ Նրա խոսքով, խոցված հրթիռների բեկորների մի մասն ընկել է չոր նավահանգիստներից մեկի տարածք։

«Krym.Realii»-ն գրում է, որ խոսքն Արևելյան Եվրոպայի խոշորագույն նավաշինական ձեռնարկություններից մեկի մասին է։ Գործարանը հայտնի է` որպես ռազմական ֆրեգատներ կառուցող։ 2020 թվականին նա սկսել է կառուցել ավիափոխադրող նավեր Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր