ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել». Մուսինյանը հերքում է Արծվիկ Մինասյանին
23:48, 04.11.2023 | mamul.am
3190 | 1

Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն, չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով Արծվիկ Մինասյանի հայտարարությանը:

«Նոյեմբերի 3-ին Սպուտնիկ Արմենիա կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: ...

Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։
Ցավոք, առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»:

Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն, չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»:

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի «Աբովյան Time»-ի եթերում խոսել է «Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին։

Նրա խոսքով՝ իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ, ցանկում եղել է նաև Վարդան Օսկանյանը։

Հավելենք, որ Արման Թաթոյանն արդեն հերքել է իր կապը Ազգային կոմիտեի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր