ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Ավետիք Իշխանյանը հանդես է եկել հայտարարությամբ
10:06, 05.11.2023 | mamul.am
5953 | 2

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարություն է տարածել․ «Ովքեր համաձայն չեն իմ այն գրառման հետ, որը դարձել է քր․ գործ հարուցելու առիթ և այն համարում են անընդունելի և դատապարտելի, ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ, ձևեր չթափել, իբր դեմ են ինձ մեղադրանք առաջադրելուն։ Եղեք անկեղծ և ողջունեք ձեր սիրելի գարշապետի պատվերը։ Եվ քանի որ հարցն ինձ է վերաբերում, պահանջում եմ նաև բոլոր լրատվամիջոցներից, այս հարցի կապակցությամբ հարցեր չուղղեք և կարծիք չհարցնեք՝ իրենց քաղհասարակություն և իրավապաշտպան կոչող զանազան արարածներից։ Բոլոր նրանք, ովքեր, հատկապես 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականն, այլև շարունակեցին նրա հետ համագործակցել և նրան պաշտպանել, ինձ համար նրանք բոլորը նույն դավաճաններն են։ Նրանց կարծիքն ինձ համար ոչ միայն գրոշի արժեք չունի, այլև վիրավորական է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր