ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Միջանցքի հարցում հենց Ռուսաստանն է ամենաշահագրգռվածը»․ Թաթուլ Հակոբյան
14:06, 05.11.2023 | mamul.am
2920 | 1

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ռուսական հարաբերություներում, լինեն դրանք լարված-թունավորված, ինչպես այսօր, կամ՝ բարեկամական, հիմնական խնդիրներից մեկը Հայաստանում է՝ մեր ուղեղում և մեր սրտում:
Հայ քաղաքական հավաքական միտքը Ռուսաստանը ընկալում է մշտական բարեկամ: Եւ երբ Ռուսաստանը, իր շահերից ելնելով, համագործակցում է Թուրքիայի հետ, աջակցում Ադրբեջանին, մեր մոտ խորը հիասթափություն է առաջանում: Սկսում են մեղադրանքները՝ Ռուսաստանը մեզ դավաճանեց, Ռուսաստանը ստոր գործարք է կնքել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ռուսը մեր թշնամին է....
Բայց ո՞վ է ասել, որ Ռուսաստանը մեր մշտական բարեկամն է: Որտե՞ղ է գրված, որ Ռուսաստանը գալու և փրկելու է մեզ: Ինչու ենք ինքներս մեզ համոզել, որ Ռուսաստանի համար Հայաստանը արժեքավոր է որպես սեպ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու ամեն անգամ ռուսը գուրգուրելու է սեպին:
Հիմա բացահայտ է չէ՞, բացի հավանաբար հայրենական ընդդիմության համար, որ միջանցքի հարցում հենց Ռուսաստանն է ամենաշահագրգռվածը:
Ռուսաստանին պետք է հասկանալ, նրան ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Բայց նաև պետք չէ թշնամանալ, դա Հայաստանին ոչինչ չի տալու, բացի նորանոր հարվածներ ստանալը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր