ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Թուրքիայում նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են». Վարուժան Գեղամյան
02:06, 06.11.2023 | mamul.am
2346 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` CHP-ն ունի նոր ղեկավար: Պարտության խորհրդանիշ Քեմալ Քըլըչդարօղլուին քեմալական կուսակցության նախագահի պաշտոնում կփոխարինի Օզգյուր Օզելը:
Բոլոր քաղաքական ճակատամարտերում պարտված Քըլըչդարօղլուն, հավանաբար, աստիճանաբար կհեռանա քաղաքականությունից, իսկ իր ղեկավարած ուժը նոր մեկնարկի հնարավորություն կստանա:

Մեզ համար մեծ փոփոխություն չէ, քանի որ կուսակցությունը Հայաստանի ու հայության հարցերում գրեթե ոչնչով չի տարբերվում իշխող AKP-ից: Սակայն մեզ համար, թերևս, ուսանելի է այն, որ նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր