ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Ինչու՞ հայ-ֆրանսիական ռազմա-տեխնիկական պայմանագիրը ստորագրվեց Արցախի հայաթափումից հետո». Հակոբ Բադալյան
01:18, 06.11.2023 | mamul.am
5513 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ մեզ հետաքրքրե՞ց, թե ինչու՞ հայ-ֆրանսիական ռազմա-տեխնիկական պայմանագիրը ստորագրվեց այն բանից հետո, երբ Արցախը հայաթափվեց եւ փաստացի «փակվեց» հարցը, Արցախի առնչությամբ «պարտքուպահանջը»:
Քննարկումները ընթանում էին մոտ երկու տարի, ու եղան նաև արտահոսքեր համաձայնությունների մասին, բայց պայմանագրի ստորագրման մասին հայտարարվեց միայն իրավիճակի այդ խորքային փոփոխությունից հետո:
Շատերը կհամարեն, որ դա պարզապես զուգադիպություն էր: Գուցե, որևէ բան չեմ կարող պնդել:
Բայց միաժամանակ, կարծում եմ, որ իրողությունները պետք է առնվազն փորձել ենթարկել բազմակողմ դիտարկման: Ըստ իս, այդ «ժամանակագրությունը» զուգադիպություն չէ: Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերության առնչությամբ մի բան է Հայաստանին սպառազինություն մատակարարել արցախյան հարցի ակտիվ առկայության պարագայում, մեկ այլ բան՝ երբ այդ հարցն այլևս չկա:
Իսկ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունը ըստ էության, առարկայական, շոշափելիության իմաստով մեղմ ասած չի զիջում Հայաստան-Ֆրանսիա «առանձնաշնորհյալ» հարաբերությանը, եթե չասենք, որ զուտ տնտեսական «մեծությամբ» գերազանցում է բազմապատիկ առումով:
Ավելին, Հայաստան-Ֆրանսիա հարաբերության տեսանկյունից մեր համեմատական և շոշափելի առանձնահատկություն-առավելությունը Ֆրանսիայի հայկական սփյուռքն է, որը ամենակենսունակ և գործունակ հայկական համայնքներից է: Բայց, այդ մասով էլ Բաքուն վերջին տարիներին կատարում է Ֆրանսիայում ադրբեջանական «սփյուռքի» ձևավորման ահռելի աշխատանք:
Ինչի՞ համար է կարևոր այդ ամենն արձանագրելը, այդ ամենն առավելագույնս ճանաչելը, «ախտորոշելը»: Որպեսզի հասկանանք, թե ինչ մասշտաբի, բնույթի, կառուցվածքի հարցերի եւ խնդիրների հետ է մեր գործն ու ինչ անելիքներ ունենք որպես պետականության կրող օրգանիզմ՝ դրա թե կառավարական, թե ոչ կառավարական մնացյալ տարբեր բաղադրիչներով, դիցուք՝ նույն Ֆրանսիայի հետ, եւ Ֆրանսիայի ուղղությամբ աշխատելու համար:
Մինչդեռ, մեր օրգանիզմում ձեւավորվել է չափումների մի համակարգ, երբ գնահատման ելակետը որեւէ բանախոսի հիացմունքի աստիճանն ու երեւակայության թռիչքն է»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր