ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Քադիրովի 15-ամյա որդին պաշտոն է ստացել
14:48, 05.11.2023 | mamul.am
5070 | 1

Ռամզան Քադիրովի 15-ամյա որդին՝ Ադամը, նշանակվել է Չեչնիայի ղեկավարի անվտանգության վարչության պետ։

Հոկտեմբերի 6-ին նա ստացել էր Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում, այս մասին գրում է Չեչնիայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։

Քաղաքագետները կարծում են, որ Քադիրովը 15-ամյա որդուն պարգևատրելով և առաջ տանելով, ճանապարհ է հարթում՝ որպես Չեչնիայի ղեկավարի պաշտոնում իր հետնորդի։

Ուկրաինական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Ադամ Քադիրովն ամիսներ առաջ քննչական մեկուսարանում ծեծել էր Ղուրանն այրելու մեջ մեղադրվող, անպաշտպան ուսանող Նիկիտա Ժուրավելին։ Ռամզան Քադիրովն այդ ժամանակ հայտարարել էր, որ հպարտ է որդու արարքով։ «Չնայած իրադարձությունը լայն հնչեղություն ստացավ ռուս հասարակության շրջանում, սակայն Քադիրովը շարունակեց գովազդել որդուն՝ նրան հանձնելով մրցանակներ»,- գրում է УНИАН-ը։

Диалог-ն էլ հավելում է, որ, չնայած երիտասարդ տարիքին, Ադամը բազմիցս հայտնվել է աղմկահարույց պատմությունների մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր