ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Իշխանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը հավակնում է «տարվա զավեշտ» ճանաչվելու պատվին»․ Բորիս Նավասարդյան
16:24, 05.11.2023 | mamul.am
1818 | 1

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՖԲ-ում գրառման առթիվ Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը հավակնում է «տարվա զավեշտ» ճանաչվելու պատվին։ Ոչ պակաս զավեշտ է այն, որ այդ խայտառակ փաստը արձանագրվում և գնահատվում է ըստ քաղաքական կողմնորոշումների։ Ինքս էլ եմ հեռու Ավետիքի գաղափարական համախողը լինելուց, չեմ էլ համարում, որ վերջին տարիներին ինքը արդյունավետ իրավապաշտպանությամբ է զբաղվել։ Արդեն 10 տարուց ավել է (ի տարբերություն շատերի հետ իր հարաբերությունների, դա վերջին հնգամյակի իրադարձությունններով չէ պայմանավորված) մեր միջև որևէ մտերմության/համագործործակցության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Սակայն նման հանգամանքները ի՞նչ կապ կարող են ունենալ այսօր լռելու հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր