ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Մի ընտանիքից` 4 տղամարդ. վաղը կհուղարկավորեն ողբերգական պայթյունի զոհերից 4-ին
17:36, 05.11.2023 | mamul.am
9312 | 0

Արցախից Հայաստան բռնագաղթած Բերտա Շահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսնկարներ է հրապարակել ու տեղեկացրել ընտանեկան մեծ ողբերգության մասին։

«Հարազատներիս՝ Վարդան Շահրամանյանի, Գևորգ Գաբրիելյանի, Վադիմ Շահրամանյանի և Գերման Շահրամանյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին ժամը 17:00-20:00, հասցե՝ Սիլիկյան հին խճուղի 37 (Գոռ սգո սրահ): Հուղարկավորությունը նոյեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից Սիլիկյան գերեզմանոցում»,- գրել է երիտասարդ կինը՝ լուսանկարներին կից։

Հավելենք, որ նշված անձինք մի ընտանիքի անդամներ են` Բերտայի հայրը, երկու երբայրներն ու ամուսինը: Նրանք դարձել են Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր