ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ տիեզերքում հրթիռ է խոցել
18:48, 05.11.2023 | mamul.am
8106 | 0

Իսրայելի պաշտպանության բանակը` ՑԱԽԱԼ-ը, պատմության մեջ առաջին անգամ տիեզերքում խոցել է բալիստիկ հրթիռը, որը արձակվել էր Եմենից։ Այս մասին հայտնում է Telegraph թերթը։

«Իսրայելն այս շաբաթ օգտագործեց Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ Երկրի մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռ խոցելու համար, որը համարվում է տիեզերքում առաջին մարտը», - ասվում է հոդվածում: The Telegraph-ը գրում է նաև, որ Arrow-ն առաջին անգամ խոցել է թիրախը, որը թռչելիս է եղել մեծ արագությամբ, մեծ բարձրության վրա և մեծ հեռահարության վրա։ Հրթիռային պաշտպանության այս համակարգը մշակվել է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ համատեղ։

Եմենը Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ մտավ հոկտեմբերի 31-ին։ Երկիրը ռմբակոծում է Իսրայելը՝ միաժամանակ աջակցելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։

Լիբանանյան Հեզբոլլահ շարժումը նույնպես անուղղակիորեն ներգրավված է հակամարտությունում, ասում է Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտի (JISS) նախագահ, պրոֆեսոր Էֆրեմ Ինբարը: Ներկայում Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է իրականացնում Գազայի հատվածում։ Զինվորականներն արդեն մուտք են ստացել ստորգետնյա թունելներ, գրում է RT-ն։ Այսպիսով, երկիրը կարողացավ վերահսկել Գազայի տարածքի մեծ մասը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր