ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
ԱՄՆ-ն վախենում է Ռուսաստանի և Լիբիայի միջև դաշինքից. Bloomberg
21:48, 05.11.2023 | mamul.am
4703 | 0

ԱՄՆ-ն վախենում է Ռուսաստանի և Լիբիայի միջև ռազմական դաշինքից, գրում է Bloomberg-ը։ Գործակալությունը նշում է, որ երկրները մտադիր են պաշտպանական համաձայնագիր կնքել, որը կարող է հանգեցնել Միջերկրական ծովի ափին ռուսական ռազմածովային բազայի ստեղծմանը։

Ռազմական ենթակառուցվածքը կօգնի Մոսկվային հենվել Եվրոպայի «հարավային նախաշեմին» և «նոր մարտահրավեր կդնի» Միացյալ Նահանգների և նրա եվրոպացի դաշնակիցների առջև, ասվում է նյութում։

Լիբիայում ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցչի խոսքով՝ այս սպառնալիքը «շատ լուրջ» է ընդունվում ԱՄՆ վարչակազմի կողմից։ «Եթե Ռուսաստանն այնտեղ նավահանգիստներ ունենա, ապա դա նրան հնարավորություն կտա լրտեսելու ամբողջ Եվրամիությունը»,- ասվում է հոդվածում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր