ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Գերագույն հոգևոր խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել». Թաթոյան
23:18, 05.11.2023 | mamul.am
6728 | 0

Գերագույն հոգևոր խորհուրդը նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան:

«Ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի 2023թ. հոկտեմբերի 31-նոյեմբերի 3-ի ժողովի հայտարարությունն այս առնչությամբ և անդրադարձն արցախահայության իրավունքների խախտումներին ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով (հենց նման ձևակերպմամբ):

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես մեծագույն դեր է ունեցել և շարունակում է ունենալ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում հայկական հուշարձանների, սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունները, մեր հայրենակիցների իրավունքների խախտումները (խոշտանգումներ, սպանություններ, բռնի տեղահանումներ և այլն) հետևողականորեն ներկայացնելու, իրավունքները պաշտպանելու հարցում»,- գրել է նա:

Նշենք, որ նախօրեին Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը:

Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր