ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Վթար` ՔՊ-ական պատգամավորի որդու մասնակցությամբ. կան վիրավորներ
23:48, 05.11.2023 | mamul.am
6045 | 0

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G մակնիշի և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Բախման հետևանքով Mercedes G-ն կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Chevrolet-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով՝ բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ford-ին։

Աղբյուրի տեղեկություններով Mercedes G-ն վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր