ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ ստացավ
15:36, 06.11.2023 | mamul.am
4591 | 3

«Լևոն Քոչարյանը այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր է և ենթակա է անհապաղ ազատ արձակման»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ կցելով ԿԸՀ այսօրվա նիստի արձանագրությունը:

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին էր ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու վերաբերյալ արձանագրությունն ԱԺ նախագահն ուղարկել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովն այն օրենքով սահմանված կարգով քննարկել էր նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում։

«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ։

Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։

Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր