ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Այդ դավադիր պլանի իրագործումն արդեն փաստ է». Էդուարդ Շարմազանով
17:24, 06.11.2023 | mamul.am
3220 | 1

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ակնհայտ է,որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են.
1. Հայկական ատոմակայանի առկայություն:
2. Ռուսական 102-րդ ռազմաբազան, որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։
3. Հայկական Սյունիքը, որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։
4. Հայկական Արցախը։
Այլևս ակնհայտ է, որ 2018-ի իշխանափոխության արտաքին շահառուները ծրագրել էին այդ գործոնները չեզոքացնել։
Պարզ է, որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, թուրքանատօական բևեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։
Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլևս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար, ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ դրանով սկիզբ դնելով Արցախի հայաթափմանը:
Սյունիքի մասով էլ Նիկոլը մոգոնել է նախկինում «հայկական», իսկ այժմ «խաղաղության», իսկ իրականում թուրքական խաչմերուկ եզրույթը,որի իրականություն դառնալու դեպքում ողջ Հայաստանը վեր է ածվելու պանթուրքիզմի խաչմերուկի։
Այդ դավադիր պլանի իրագործումն այլևս փաստ է։
Դրա այլընտրանքը բացառապես Իրան-ՌԴ-Չինաստան առանցքի շուրջ անվտանգային ու արտաքին քաղաքական ռազմավարություն կառուցելն է։
Հակառակ դեպքում Հայաստանը կդառնա պանթուրքիզմի հերթական հնազանդ գործիքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր