ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Չեն կարող ազատ չարձակել Լևոն Քոչարյանին, սակայն ապօրինի ձգձգում են գործընթացը». փաստաբան
18:24, 06.11.2023 | mamul.am
1597 | 0

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ քրեակատարողական հիմնակրի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լևոն Քոչարյանի ազատ արձակումը ձգձգելու հանգամանքին. «Ըստ էության, ՍԴ-ի որոշման ուժով պարոն Լևոն Քոչարյանը նույնիսկ մեկ րոպե չի կարող մնալ անազատության մեջ: Սակայն ներկա պահին դեռ լուծվում են, քննարկվում են տեխնիկական հարցերը: Ըստ էության, ՍԴ որոշման ուժով խափանման միջոցն այս պահին համարվում է վերացված: Այսինքն, պետք չէ դատախազի առանձին որոշումն այս կապակցությամբ: ՍԴ-ի որոշմամբ` անազատության մեջ մնալ չի կարող, ինչը ենթադրում է խափանման միջոցի ապրիօրի վերացում:
Անկեղծ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այսքան երկար որոշման թղթեր ձևակերպել: Ըստ էության, արդեն անցել է 2 ժամ: Այնուամենայնիվ, իրենք չեն կարող այդ որոշումը չկազմել, կան գծեր, որոնք չեն կարող անցնել»:

«Չեն կարող ազատ չարձակել Լևոն Քոչարյանին, սակայն ապօրինի ձգձգում են գործընթացը». փաստաբան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր