ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կատարվողը մտահոգիչ է». նախարար
13:00, 09.11.2023 | mamul.am
2586 | 0

Կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք տեղյա՞կ է, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը դասախոսներին ազատում է աշխատանքից, ինչպես նաև դատարան է դիմել՝ ուսխորհրդի նախագահին դատի տալու համար, ասել է․ «Իհարկե ինստիտուտում կատարվող իրավիճակը շատ մտահոգիչ է մեզ համար։ Իմ տեղեկություններով, առաջիկայում հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվելու, որի ընթացքում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։ Կարծում եմ, որ այնտեղ կան բազմաթիվ հարցեր և, առաջին հերթին, պետք է ստանալ ամբողջական տեղեկատվություն ու պարզաբանումներ, թե ինչ է տեղի ունենում։ Դա ամբողջությամբ հոգաբարձուների խորհրդի իրավասության շրջանակներում է։ Առաջիկայում նիստ կլինի և բոլոր հարցերը կքննարկվեն»։

Կառավարության անդամների ճեպազրույցները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր