Եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ, և այդ գործընթացը կարևոր դեր է խաղում Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Երեք երկրների ղեկավարները հենց այս աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշում են կայացրել 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: Մենք նախկինի պես պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին»,-ասել է Զախարովան՝ նշելով, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը: |