ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Անհրաժեշտ է անկախ մոնիթորինգ անցկացնել ԼՂ-ում». Արարատ Միրզոյան
15:40, 09.11.2023 | mamul.am
2116 | 0

Անհրաժեշտ է անկախ մոնիթորինգ անցկացնել ԼՂ-ում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին շրջանակներում իր ելույթի ժամանակ:

«Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, դեղորայքի, սննդի պակասը և որպես հետևանք ռազմական գործողությունները և թիրախավորված հարվածները քաղաքացիական բնակչության ուղղությամբ, հանգեցրեցին էթնիկ զտումների: Այժմ Հայաստանում ավելի քան 100 000 փախստական կա, որից 30 000-ը՝ երեխա: Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ մի շարք միջոցներ է ձեռնարկել՝ փրկելու փախստականներին և ապահովելու նրանց անվտանգությունը: Մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը ԼՂ-ում ոչնչացնում է, խեղաթյուրում և յուրացնում հայկական մշակույթը: Անթույլատրելի է վանդալիզմի ակտը: Անհրաժեշտ է անկախ մոնիթորինգ անցկացնել ԼՂ-ում՝ թույլ չտալու վանդալիզմը»,- ասել է Միրզոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր