ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Շատ մեծ գումարներ են ծախսում, ամանորյա աննախադեպ տոնակատարություն են անելու». Գառնիկ Դանիելյան
18:36, 09.11.2023 | mamul.am
1884 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Եռաբլուրում անդրադարձավ իշխանության այօրվա վարած քաղաքականությանը, երբ ղեկավարները խուսափում են Եռաբլուր այցելելուց, փոխարենը մեծ շուքով պատրաստվում են ամանորյա աննախադեպ խրախճանքի: «Ժամանակին, երբ իրենց պետք էր, գալիս էին, իբրև թե, խոնարհվում էին իրենց իսկ հրեշավոր գործողությունների հետևանքով զոհվածների շիրիմներին: Սակայն հիմա դա իրենց պետք չի, իրենք հիմա զբաղված են ամանօրյա աննախադեպ խրախճանքով: Շատ մեծ գումարներ են ծախսում, աննախադեպ տոնակատարություն են անելու, մեր ինֆորմացիայով` շատ մեծ աշխատանքներ են տանում: Փորձում են կոծկել այն ողբերգությւոնը, որ մարդիկ ապրեցին, նրանց գցել շփոթության մեջ: Սա նաև ուրիշ բանի համար է արվում, որ մարդկանց միամտացնեն, թե մեր պետության գլխին կախված ոչ մի վտանգ չկա: Տարբեր սնուփդոգեր, թմրամոլներ կգան, կփորձեն մարդկանց ցավը որոշակի ժամանակով բթացնել»,- նշեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր