ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Առաջնահերթությունը սիրելի առաջնորդի վարկանիշը թույլատրելի գծի վրա պահելն է, մարդիկ էլ դե մեռնում են, ինշշշ մի...». Հակոբ Կարապետյան
18:56, 09.11.2023 | mamul.am
2711 | 2

Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննչական կոմիտեն հայտարարում է, որ նախորդ երկու օրերին Գեղարքունիքի ճանապարհներին չորս մարդ է զոհվել, որոնցից երկու անչափահաս՝ մեկ ընտանիքում։
Կարող ենք ցավով արձանագրել, որ էս տարի էլ ճանապարհային մահերի մեր վիճակագրությունը նույն սարսափելի պատկերը ցույց կտա՝ պլյուս-մինուս մի երկու տոկոս։
Եթե նկատել եք՝ պաշտոնական հաղորդագրություններում երբեք չի նշվում՝ արդյոք վթարի ենթարկված վարորդն ու ուղևորները ամրակապված էին, թե ոչ. դա իրավապահների համար կարևոր չի, որովհետև իրենք էլ չեն ամրակապվում։ Ընդհանրապես, Հայաստանում գրեթե ոչ ոք երթևեկելիս չի ամրակապվում։ Ու սա մարդկանց տգիտության հետևանքը չի կամ ավելի ճիշտ, սրա գլխավոր պատճառը մարդկանց տգիտությունը չի, այլ պետության հանցավոր անգործությունը։
Պետությունը հենց նրա համար է, որ մարդկանց կրթի սիրաշահի, համոզի, ստիպի, որ իրենց վարքով չվտանգեն իրենց ու այլոց կյանքին ու առողջությանը։
Ի վերջո, կային ժամանակներ, երբ մարդիկ մարդու միս էին ուտում, ու դա նորմալ էր համարվում։
Հետո կրոնական կամ սոցիալական լծակներով ստիպեցին հրաժարվել էդ սովորությունից, որովհետև ինչ-որ պահի հասկացան, որ դա էնքան էլ օգտակար զբաղմունք չի, ու հիմա մարդու միս ուտելն աննկարագրելի վայրենություն ա համարվում։ Մի ուրիշ օրինակ. երկար դարեր ի վեր Հայաստանում (ու ոչ միայն) ազգականներն իրար հետ էին քնում, ու դա նորմալ էր համարվում։ Հետո եկավ Աշտիշատի ժողովն ու ասաց՝ ընտանիքի ներսում սեռական կապերը քըխ են, որովհետև փորձը ցույց էր տվել, որ այդ կապերից դեգեներատներ են ծնվում։ Ու մեր օրերում արդեն միջընտանեկան կապերն ահավոր հակաբնական սրբապղծություն են համարվում։
Հիմա՝ առանց ամրակապվելու երթևեկելը։ Դա մեր օրերում ըստ էության, նորմա է Հայաստանում։ Դուրս եկեք փողոց, մի հինգ րոպե նայեք մեքենաների ներսն ու կհամոզվեք, որ առնվազն 10-ից 8-ը առանց ամրագոտու են։
Մինչդեռ իրավապահ համակարգի տգետ ղեկավարները կարծես չեն նկատում, որ ամրակապվելու պահանջը համատարած կերպով խախտվում է, ու դա հարյուրավոր մարդկանց կյանք է արժենում։
Ու սա կապ չունի հայերի մենթալիտետի, գենետիկ կոդի ու նման բաների հետ։ Սա մաքուր քաղաքական հարց է։ Պոպուլիստ քաղաքական իշխանությունը, իմանալով, որ «լայն մասսաները» դժկամությամբ են ընդունելու ամրակապվելու պահանջի նկատմամբ պատշաճ վերահսկողության միջոցառումները, մատը մատին չեն տալիս՝ վարքագծի փոփոխության հասնելու ուղղությամբ։ Նույնը՝ ինչ հակածխախոտային տխրահռչակ օրենքի դեպքում։ Շրջեք Երևանի ու մյուս քաղաքների հանրային օբյեկտներում՝ բացառությամբ մի քանի կետերից, ամբողջ երկրում ամենաբարձր աշտարակներից թքած ունեն էդ օրենքի կիրառության վրա (Արսեն Թորոսյան, ողջյուններս)։
Ու քաղաքական իշխանությանը բնականաբար, իրեն չի կոտորելու՝ ծխախոտի գործածումը կոշտ միջոցներով կրճատելու ուղղությամբ, որովհետև էսքան դժբախտություններից ու ձախողումներից հետո, «ժողովրդին կատաղացնելու» լրացուցիչ ազդակներ պետք չեն։
Որովհետև առաջնահերթությունը ոչ թե ռեֆորմներն են, այլ Սիրելի Առաջնորդի վարկանիշը թույլատրելի գծի վրա պահելը։ Մարդիկ էլ դե մեռնում են՝ տարվա մեջ մի իրեք հարյուր հոգի էս յան, մի իրեք հարյուր հոգի՝ էն յան, ի՜նշշ մի խառնվել եք իրար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր