Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց, որ ներկա իշխանությունները ոչ մի սրբության առաջ կանգ չեն առնում և ամեն ինչ ծառայեցնում են միայն սեփական շահի համար: «Ժամանակին, երբ իրենց հարց տվեցին` ինչո՞ւ եք ասել Շուշի-Հադրութ դեօկուպացիա, Արցախի կարգավիճակ, անջատում հանուն փրկության և այլն, իրենք խոսոտովանեցին, որ այդ ժամանակ` նախըտրական թոհուբոհի ժամանակ, իրենց դա պետք էր: Խոստովանեցին, որ մեր ազգի ամենասուրբ, ամենազգայուն թեմաներն իրենք կարող են շահարկել, երբ պետք է, օգտագործել, երբ պետք չէ, թեման համարեն ավարտված և ժողովրդին ասեն` դե ինչ եղել-եղել է, զոհերը անիմաստ էին, էս հեղափոխությունն էլ ավելի կարևոր է, քան Եռաբլուրը, զոհերը: Ասում են` ժողովուրդ, մոռացեք էդ ամենը, վայելեք զվարճանքները, մինչև կգա հաջորդ արհավիրքը»: |