ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+32 °C
Ուկրաինայի Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ են զոհվել Զապորոժիեում. WP 
21:18, 09.11.2023 | mamul.am
4527 | 0

Զապորոժիեի շրջանում 128-րդ լեռնա-գրոհային բրիգադի զինվորականների պարգևատրման արարողության ժամանակ հրթիռային հարվածի հետևանքով սպանվել են ուկրաինական բանակի մի քանի բարձրաստիճան զինվորականներ։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը։

«Արարողությունը վերածվել է արյունահեղության: Հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 19 զինվոր, այդ թվում՝ մի քանի բարձրաստիճան սպաներ և 128-րդ բրիգադի լավագույն մարտիկները»,- ասվում է նյութում։

WP-ի նախնական տեղեկություններով՝ պարգևատրման արարողությանը ներկա է եղել մոտ հարյուր զինվորական։ Դեպքից հետո անմիջապես դեպքի վայր են ժամանել բժիշկները։ Նրանց խոսքով՝ իրենք նման բան չեն տեսել 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր