Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում պետք է մասնակցեր ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին, սակայն հրաժարվել է՝ ընդունելով ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: |