Իսրայելական բանակն սկսել է ռազմական գործողության նոր փուլը և գրոհում է Գազայի հատվածը միանգամից երկու ուղղությամբ՝ հարավից՝ Զեյթունի շրջանում և հյուսիսից՝ Ջաբալիա շրջանում։ Այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է իր Telegram ալիքում։ Իսրայելի պաշտպանության բանակի մարտական գործողությունները ներառում են ինժեներական զորքեր, հետևակային և զրահապատ ստորաբաժանումներ՝ ռազմաօդային ուժերի աջակցությամբ: «Բախումների ընթացքում բազմաթիվ ահաբեկիչներ են սպանվել, զորքերը հարձակվել են ահաբեկչական ենթակառուցվածքի մեծ թվով օբյեկտների վրա, այդ թվում՝ ստորգետնյա ենթակառուցվածքների և ահաբեկչական կազմակերպության կարևոր օբյեկտների վրա»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ |