Պաղեստինյան Կարմիր մահիկի շտապօգնության խմբերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կիրակի օրը Գազայի Աշ-Շիֆա հիվանդանոցից տարհանել են 31 վաղաժամ նորածինների, հայտնում է BBC-ն։ Տարհանման գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի մեքենաների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաների շարասյան միջոցով։ Երեխաները տեղափոխվել են Գազայի հարավային հատված՝ հետագա հոսպիտալացման համար Միացյալ Արաբական Էմիրությունների Ռաֆահի հիվանդանոցում: |