Իսրայելի իշխանությունները դատապարտում են Եմենի հութիների կողմից Galaxy Leader բեռնատար նավի կալանումը և հարձակման մեջ մեղադրում Իրանին։ Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Նեթանյահուի գրասենյակի տվյալներով՝ նավի վրա «անձնակազմի` տարբեր ազգությունների 25 անդամ կա, այդ թվում՝ ուկրաինացիներ, բուլղարացիներ, ֆիլիպինցիներ և մեքսիկացիներ»։ «Նավում իսրայելցիներ չեն եղել»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ «Սա իրանական ահաբեկչության ևս մեկ գործողություն է, որը քայլ առաջ է ազատ աշխարհի քաղաքացիների դեմ Իրանի ագրեսիայի շղթայում և միջազգային հետևանքներ է ստեղծում գլոբալ նավագնացության ուղիների անվտանգության վրա»,- ավելացրել է գրասենյակը: |