ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Պուտինը հավակնում է Time ամսագրի տարվա մարդ կոչմանը
22:48, 04.12.2023 | mamul.am
3633 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթը և Բարբի տիկնիկը մրցում են «Տարվա մարդ» կոչման համար՝ ըստ ամերիկյան Time ամսագրի:

Հրատարակությունը հրապարակել է 9 թեկնածուներից բաղկացած կարճ ցուցակը։ Հաղթողի անունը հայտնի կդառնա չորեքշաբթի։

Նշվում է, որ Ռուսաստանի ղեկավարը «բախվել է Վագներ խմբի ապստամբության սպառնալիքին 2023 թվականին, բայց ի վերջո ամրապնդել է իր դիրքերը»:

Time-ն արդեն Պուտինին ճանաչել է տարվա մարդ 2007 թվականին։ Ցուցակում ընդգրկվել են նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հոլիվուդյան նշանավոր սցենարիստներ և դերասաններ, ինչպես նաև OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը՝ ChatGPT AI-ի մշակողը: Հավակնորդների թվում են ԱՄՆ դատախազները, որոնք հետապնդում են Դոնալդ Թրամփին և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը:

Տարվա մարդ (անձ, խումբ կամ երևույթ, որն ամենամեծ ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա) ընտրելու ավանդույթը սկիզբ է առել 1927 թվականից։

Կիսվի՛ր այս նյութով՝
00:18, 04.06.2024
6569 | 0
դեպի վեր