ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Արցախը չհանձնողների դատական նիստում տեղի ունեցավ մի իրադարձություն, որ հավանաբար շատերը ծանր տարան»․ փաստաբան
10:48, 09.12.2023 | mamul.am
2647 | 0

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Արցախը չհանձնողների դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որ հավանաբար շատերը նկատեցին և ծանր տարան:
«Արցախը չհանձնողների դատ» ես անվանում եմ այն 11 անձանց դատավարությունը, որոնք սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակի դեպքերով դարձել են մեղադրյալներ:
Իսկ դեպքն իսկապես ինձ շատ տանջեց.
Դատարանը արցախցի երիտասարդների ինքնությունը ճշտելու ընթացքում հարցնում է.
- Ձեր քաղաքացիությունը:
- Արցախի Հանրապետություն:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ եք:
- Ոչ, Արցախի Հանրապետության:
Ուշադիր հետևում էի դատավորի դեմքի արտահայտության փոփոխությանը: Նկատեցի, որ մտքերի մեջ ընկավ: Բայց արագ հասկացավ, թե խնդիրը որն է:
Այդ 18-19 տարեկան արցախցի տղաներին ՀՀ իշխանությունն ասել է, թե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն...
Հ.Գ. Հանոզված եմ, որ այս ծանր զգացողությունն ունեցավ նաև դահլիճում գտնվող Նարե Սիմոնյանը»։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր