ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Իրանը հենց այդպիսի համակարգ ստեղծելու ճանապարհին է». Արա Պողոսյան
17:30, 15.12.2023 | mamul.am
3236 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցանցային պաշտպանական համակարգի մասին

Իրանի ՊՆ նախարարը հայտարարել է, Կարմիր ծովը համարվում է իրանական տարածաշրջանի մաս, և իհարկե ոչ ոք չի կարող այդ տարածաշրջանում մանևրել, որը վերահսկվում է Իրանի կողմից։
Սա այն նույն ռազմավարական տարածության և ռազմավարական խորության մասին է, որի մասին բազմիցս խոսել եմ։
Իրանն ստեղծել է իր համար ռազմավարական տարածություն և իր պրոքսի ուժերի միջոցով հանգիստ վերահսկելու է այն` ռազմական գործողությունների թատերաբեմը մշտապես և հնարավորինս հեռու պահելու երկրի բուն սահմաններից։ Երբ խոսում են ցանցային պաշտպանական համակարգի մասին, Իրանը հենց այդպիսի համակարգ ստեղծելու ճանապարհին է, որը Իրանի համար հնարավորություն կստեղծի իր բոլոր պատերազմները վարել իր տարածքից դուրս։
Ցանցային պաշտպանական համակարգի դեպքում կստացվի մի իրավիճակ, երկրի դեմ գործողություններ ձեռնարկելուց առաջ երրորդ երկրները ստիպված կլինեն նախ հաղթահարել արտաքին` ապակենտրոն պատնեշը, որը ինքնին կստեղծի պետության համար ժամանակային միջանցք հակահարված հասցնելու համար։
Հենց այսպես են կառուցվելու ժամանակակից կայսրությունները»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր