ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Իրանի կառավարությունը որոշել է միակողմանիորեն չեղարկել վիզային ռեժիմը 33 երկրների հետ
17:54, 15.12.2023 | mamul.am
3896 | 0

Իրանի կառավարությունը որոշել է միակողմանիորեն չեղարկել վիզային ռեժիմը 33 երկրների հետ։ Այս որոշումը կայացվել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարության առաջարկի հիման վրա, հայտնում է ISNA-ն։
Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների փոխնախարար Ալի Ասղար Շալբաֆայանն այս որոշման նպատակահարմարությունը բացատրել է արտարժույթը ավելացնելու, օտարերկրյա ներդրողների, ավելի շատ զբոսաշրջիկների և այլ երկրների գործարարների ներգրավելու, բաց դռների քաղաքականություն որդեգրելու ցանկությամբ՝ պարզեցնելով քաղաքացիների համար վիզա ստանալու ընթացակարգը

Նրա խոսքով, 68 երկրների նախնական ցուցակից կառավարության խորհուրդը հաստատել է վերջնականը, որում ընդգրկվել է 33 երկիր։

«Իրանը վճռական է` փոխգործակցելու աշխարհի տարբեր երկրների հետ, ցուցադրելու իր մշակութային ժառանգությունը, առաջընթացը և ակտիվ դիվանագիտությամբ զբաղվելու համար»,- ասել է նա։

Այն երկրների թվում, որոնց հետ Իրանը միակողմանիորեն վերացնում է վիզային ռեժիմը, ներառված են նաև ԱՊՀ երկրները, մասնավորապես՝ Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը և Բելառուսը։

Միաժամանակ, Իրանի նախարարությունը դեռևս չի հայտարարել վիզաների չեղարկման վերջնաժամկետի մասին, ինչպես նաև հայտնի չէ, թե այս երկրների քաղաքացիները որքան ժամանակ կկարողանան առանց վիզայի շրջել Իրանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր