ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Մուսալեռի դպրոցից 15-ից ավելի երեխա տեղափոխվել է հիվանդանոց
14:00, 15.12.2023 | mamul.am
5997 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուսալեռի վարչական տարածքում գտնվող Ֆր. Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ:

Ավելի ուշ դպրոցի տնօրենը լրատվամիջոցներին հայտնել է, որ երեխաներից մեկը գազի բալոն է փողոցից գտել, բերել, պարունակությունը փչել միջանցքում, ինչից հետո երեխաների մոտ հազ է սկսվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր