ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Առաջիկա շաբաթ օրերին անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանվածներին
18:18, 15.12.2023 | mamul.am
1350 | 0

Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց

Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թ. դեկտեմբերի 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր