ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Ucom, լրջացեք էլի»․ Սամսոն Գրիգորյան
11:06, 09.12.2023 | mamul.am
4551 | 0

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ucom ջան, լավ էլի, լրջացեք էլի։ Յուքոմի բաժանորդ եմ, քարտս՝ երկուսը մեկում, հայկական+ռուսական համարներ մեկ սիմով։ Թռնելուց առաջ զանգում եմ, օպերատորն հաստատում է, որ ամեն ինչ օքա, ռուսական համարս ակտիվ է, աշխատում է, խնդիր չկա։
Հասնում եմ Մոսկվա, օդակայանում ոչ մի կերպ չի միանում ռուսական օպերատորին, ռոումինգը նույնպես չի միանում, քանի որ միայն այդ օպերատորի միջոցով է, վայֆային չեմ կարողանում կպնել, քանի որ անպայման պետք է վերիֆիկացիա անցնել զանգի կամ սմս-ի միջոցով։
Դիմավորողիս ասել էի, որ զանգեմ հետո գա, լավ էր, զգացել էր, որ ուշանումա զանգս, եկել էր։
Ստիպված այլ օպերատորի քարտ եմ գնում քաղաքից, բայց կորցրեցի ռոումինգը, կարևոր զանգեր ստանալն ու ծախսեցի չեղած նյարդեր։
Այստեղ հարցրեցի Աիվա Մոբայլի մասին, ասացին. Китайская лажа։
Ասածս ինչա, եթե այս ծառայությունն ունեք Յուքոմի, արագ ռադ արեք, թող գնա։ Կարևորը Սիմ քարտը փոխեք, դրանով ռոումինգին-այլ օպերատորների միջոցով անհնար է միանալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր