ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+31 °C
ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարները չեն մասնակցի Արգենտինայի նախագահի երդմնակալությանը
12:18, 10.12.2023 | mamul.am
2433 | 0

ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարները չեն մասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանը, որը նախատեսված է այսօր, հայտնում է РИА Новости-ն։ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը։ Ինքը՝ նախագահ Ջո Բայդենը, չի պատրաստվում մասնակցել երդմնակալությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միլեյը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագուն է, կողմ է, որ Արգենտինան արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվի դեպի ԱՄՆ:

Նա մտադիր է համագործակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ դադարեցնելով կապերը Արգենտինայի հիմնական առևտրային գործընկերների՝ Չինաստանի և Բրազիլիայի հետ՝ դա բացատրելով նրանով, որ ինքը չի ցանկանում գործ ունենալ կոմունիստների և սոցիալիստների հետ: Քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Արգենտինան չի անդամակցի BRICS-ին և մտադիր չէ աշխատել Ռուսաստանի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր