ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Նորմալ օրինապահ երկրներում սա անողն ու հրամայողները կարժանային մի քանի տարվա ազատազրկման». Էդուարդ Հայրումյան
19:18, 10.12.2023 | mamul.am
7160 | 1

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Ոչ մի արտառոց բան, ուղղակի մարսելով նախորդ 2 ծառասպանդը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ղեկավարությունն էս անգամ էլ որոշել է, որ իրենց նոր բորդյուրներին խանգարումա Հայաստանի կարմիր գրքում գրանցված 50+ տարեկան, ամբողջությամբ առողջ սոսին։
Նորմալ օրինապահ երկրներում սա անողն ու հրամայողները կարժանային մի քանի տարվա ազատազրկման ու հանրային մեծ պարսավանքի։ Իսկ մեր մոտ օրինակ, նախորդ դեպքով, երբ 30 ծառ կտրելու կապակցությամբ դիմեցի ՀՀ Ոստիկանություն, մեկ ամսից ոստիկանությունից նամակ ստացա, որ «տարածքում կատարվել են ծառերի սանիտարական խնամքի աշխատանիներ»։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, խնդրում եմ հետևեք էս գործի ընթացքին ու խստագույնս պատժեք սա անողներին։
ՀՀ առողջապահության նախարարություն, կանաչ ու մաքուր օդով քաղաք ունենալը ձեր առաջնահերթություններից պետք է լինի, բայց ձեր ենթակաները ջանք ու եռանդ չեն խնայում Երևանի կանաչ ֆոնդի վերացման գործում։
Դեպքի առիթով Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր