ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Որքան մեր ազգային արհավիրքները մեծանում են, այնքան ավելի գունեղ է զարդարվում Երևանը». Վարդան Օսկանյան
19:24, 10.12.2023 | mamul.am
2889 | 0

«Այս տարին հիշվելու է Արցախի կորստով, դատարկումով, Բաքվի բանտերում հայ գերիների թվի ավելացումով, այնինչ հիմա Երևանը շողում է լույսերի մեջ»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ցավալի համեմատություներ է արել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Որքան մեր ազգային արհավիրքները մեծանում են, կորուստները շատանում են, այնքան ավելի գունեղ է զարդարվում Երևանը: Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում մութ ու խավար է»,- նշեց դիվանագետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր