ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Բաբելոնի աշտարակ դառնալու ճանապարհին ենք». Լիլիթ Գալստյան
21:24, 10.12.2023 | mamul.am
4012 | 0

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կորսված սուվերենության, պետական ինստիտուտների տոտալ կազմաքանդման, քաղբանտարկյալների, ոստիկանական բռնությունների ու ամենաթողության, դատական համակարգը ռեժիմի լծորդ դարձնելու, օրենքների վրա թքած ունենալով բոլոր մակարդակներում իշխանությունը լկտիաբար զավթելու, ազգային-պետական շահերի ուրացման, բարոյական արժեքների ու կարմիր գծերի ոչնչացման, ներազգային աներևակայելի պառակտման ու արժեքային դեգրադացման, հազարավոր հայրենազուրկ հայրենակիցների, Արցախի դավաճանության, վախի ու տոտալ ապատիայի մեր ժամանակներում մեկ էլ հիշել, որ այսօր դեկտեմբերի 10-ն է, ՄԱԿ-ի կողմից հայտարարված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։

Ու չդադարող մեղադրանք-ռևիզիա՝ անցյալն է մեղավոր․․ Ու տոնածառ, ու էլի խոշտանգվող Հրապարակ․․․ Ցինիկ է և ունայն ամենայն բան․․․ Ես մեզ չեմ ճանաչում․․ Բաբելոնի աշտարակ դառնալու ճանապարհին ենք։ Մարդու իրավունք բառն իսկ ուղեղի մորմոք է առաջացնում; Ու լռություն, միջազգային լռություն․․․»:

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր