ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Մի պահ մտածեցի՝ ժամանակակից արվեստի թանգարան է` բաց երկնքի տակ»․ Աննա Կոստանյան
16:06, 12.12.2023 | mamul.am
3863 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Մի պահ մտածեցի ժամանակակից արվեստի թանգարան է` բաց երկնքի տակ, հետո հասկացա, որ անօթևանի «ննջարանն» է՝ հայկական բաց ու անպաշտպան օդում։
Այսպես են ապրում անօթևանները Երևանում։
Հասցեն` Մոսկովյան-Ստեփան Զորյան հատված։
Հ.Գ. Երկու զուգահեռ իրականություններ, մի կողմում անօթևանի «կացարան», մյուս կողմում` թանկարժեք սրճարան, որտեղ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան հանգիստ իր սուրճն է վայելում։ Դե իհարկե կասեք` «հա, ի՞նչ, նորմալ ա, կարո՞ղ ա դու «հանուն» անօթևանների սուրճ չես խմում», մոտավորապես նույն համեմատությունը` պատերազմի օրերին Կասկադում սուրճ խմողների դեպքում։
Նորմալ չէ էնքանով, որ գրեթե վստահ եմ էս պաշտոնյան հայկական բաց թանգարանային այս տեսարանը տեսնելով հազիվ թե խղճի խայթ զգաց ու գնաց իր գործընկեր սոց. նախարարին ասեց. «էս ի՞նչ ա կատարվում մեր ժող. բաստիոնում, չէ՞ որ Հայաստանում աղքատության ցուցանիշն աննախադեպ մինիմումի վրա ա, տնտեսությունը ծԸփԸմ ա, գնաճ չկա, թալանն էլ կոպեկ առ կոպեկ վերադարձրել ենք ժողովրդին»։
Սակայն մի երկրում, որտեղ հղի կին են սպանում, մնում անպատիժ, ինչ ա թե սպանողը վարչապետի էսկորտի վարորդն է, իսկ անչափահաս տղա երեխային սեռական բռնության են ենթարկում, ու գործը տարիներով մնում է չբացահայտված, քանի որ հանցագործը քրեական դեմք է կամ էլ հետևում քրեական հեղինակություններ են կանգնած, իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյան էլ կանգնում ասում է` ախր նման բան հայկական իրականության մեջ ոնց կարա լինի, էն դեպքում երբ բազմաթիվ են նման դեպքերը երեխաների հետ։ Մի խոսքով, ո՞ր մեկն ասեմ, որ մեկը։ Էն բոլոր աբսուրդներից հետո, որ եղել են մեր պետությունում, էս տեսարանն անմեղ երևույթ է։
Սա զուտ թողնեմ էստեղ, մի օր պետք կգա «100 փաստի» մասին ծպտուն հանողներ ի հայտ գալու դեպքում»:

«Մի կողմում անօթևանի «կացարան», մյուս կողմում` թանկարժեք սրճարան»․ Աննա Կոստանյան
Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր