Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը թուրքական «NTV» հեռուստաընկերության ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի, գրում է ermenihaber-ը։ Գյուլերը նշել է, որ շուտով Թուրքիայի երկնքում 5-րդ սերնդի ինքնաթիռներ կհայտնվեն, խոսքը, մասնավորապես թուրքական արտադրության «KAAN» տեսակի կործանիչների մասին է, որոնց առաջին թռիչքը պլանավորված է դեկտեմբերի 27-ին: |