ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մի օր Երևանը կզղջա դրա համար». Պետդումայի ներկայացուցիչ
23:24, 20.12.2023 | mamul.am
8709 | 0

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի` միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան ռուսական RT-ի հետ զրույցում մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ հայկական կարգավորիչը 30 օրով դադարեցրել է ռադիոյի հեռարձակողի աշխատանքը։

Պատգամավորը նշել է, որ վերջին շրջանում պաշտոնական Երևանը «մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում ռուսական կառույցների նկատմամբ»:

«Պաշտոնական հայտարարություններ է անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, Ինչպես, օրինակ, Ղարաբաղի պարագայում։ Ես կարծում եմ, որ դա Փաշինյանի սխալն է... Եվ որոշ կառույցների հետ խաղալու փորձեր, որոնք անբարյացակամ են Ռուսաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մի օր Երևանը կզղջա դրա համար»,-ասել է Չեպան։

Խորհրդարանականը այդ քայլն անվանել է «գրաքննության դրսևորում»։

«(Դա արվում է-RT), որպեսզի նվազագույն տեղեկատվություն հասնի քաղաքացիներին, և տեղեկատվությունը խեղաթյուրվի, որպեսզի խուսափեն Հայաստանում կուտակվող դժգոհություններից»,-եզրափակել է RT-ի զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով դադարեցրել Է «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր