ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«ՀՀ-ն կկարողանա ավելի շահավետ պայմաններով օգտվել իրանական նավահանգիստներից». Նարեկ Տերյան
10:18, 22.12.2023 | mamul.am
1515 | 0

ՀՀ-ի և Իրանի միջև ոլորտային համագործակցության վերաբերյալ համապատասխան հուշագրի ստորագրումից հետո ՀՀ-ն կկարողանա ավելի շահավետ պայմաններով օգտվել իրանական նավահանգիստներից: Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
2023թ. դեկտեմբերի սկզբին ՀՀ-ն ու Իրանը պայմանավորվել են ստորագրել ոլորտային համագործակցության հուշագիր, որը թույլ կտա հայկական կողմին օգտագործել իրանական նավահանգիստները:

«Այս պահին կողմերը քննարկումներ են անցկացնում և պայմանավորվածություն է ձեռք բերվել հուշագրի ստորագրման վերաբերյալ»,- նշել է Տերյանը:

Ըստ փոխնախարարի` միայն դրանից հետո ՀՀ-ն ավելի պարզեցված ընթացակարգով կկարողանա օգտվել Իրանի երեք հիմնական նավահանգիստներից՝ Էնզելիից, Բանդար Աբբասից և Չաբահարից: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր