ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«969 ապօրինի հոր կա, թող դա փակեն». ձկնաբույծ
11:48, 22.12.2023 | mamul.am
1924 | 0

«969 ապօրինի հոր կա, թող դա փակեն՝ ջրային ռեսուրսները խնայելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծներից մեկը: Անդրադառնալով օրեր առաջ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպմանը՝ նշեց Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չեն ուզում. «Ուզում ենք հանդիպել վարչապետի կամ փոխվարչապետի հետ, ով կարա մեզ լսի, ով մի փոքր ջրերից պատկերացում ունի»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարաններն աշխատելու են փակ ցիկլով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր