ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«ԼՂ-ի պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ կազմում են 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումն անհնար է դարձել». նախարար
12:06, 22.12.2023 | mamul.am
1639 | 0

Խորհրդարանը քննարկում է 2023թ. բյուջեի մասին օրենքի լրացումների նախագիծը, որը ներկայացնում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Վերջինն ասաց՝ ԼՂ կառավարության ու վերջինի կողմից ստեղծված հիմնադրամների՝ ԼՂ իրավաբանական ու ֆիզիկական անձանց՝ վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023-ի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, անհնար է դարձել: Նրա խոսքով՝ նշվածն առաջ է բերել բացասական ռիսկեր. «Նախագծով նախատեսվում է 315 մլրդ դրամի պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության ու ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 համամասնությամբ»,- ասաց նախարարը:

«ԼՂ-ի պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ կազմում են 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումն անհնար է դարձել». նախարար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր