ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Նախագահին դաշնամուր նվագելուց բացի, ինչ-որ լծակ տալո՞ւ եք, թե՞ չէ». Արթուր Խաչատրյան
14:24, 22.12.2023 | mamul.am
1933 | 0

ԱԺ-ը քննարկում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի փոփոխությունները: Հիմնական զեկուցողն է Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքը գիտեք՝ Ազգային անվտանգության ծառայությանը դասում է վարչապետին ենթակա մարմինների շաքին, մինչդեռ ծառայության տնօրենն ու տեղակալները ներկա կարգավորումներով պաշտոնի նշանակվում ու ազատվում են նախագահի կողմից: Վերանայվել են գործող կարգավորումներն այնպես, որ վերոնշյալ անձանց պաշտոնի նշանակի ու ազատի վարչապետը՝ նկատի ունենալով ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը»,- ասաց նախարարի տեղակալը:

Ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը. «Մեր երկրում նույնիսկ նախագահն է վարչապետի մոտ աշխատում: Էդ օրենքը փոխում եք՝ ի՞նչ, նախագահին դաշնամուր նվագելուց բացի, ինչ-որ մի լծակ տալո՞ւ եք, թե՞ չէ: Գեներալական կոչումներ շնորհելու իրավունքը ոնց որ իրա ձեռքից վերցրեցինք, հիմա ԱԱԾ տնօրենն ենք վերցնում, էդ մարդը դուրներդ չի գալիս՝ հանեք»,- նշեց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր