ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերն այսուհետ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ը». Արթուր Հովհաննիսյան
15:24, 22.12.2023 | mamul.am
10845 | 2

Հարգելի՛ քաղաքացիներ, իմ և Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ:
Դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն:
Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ: Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր