ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ֆրանսիան մի օր հիշելու է Ադրբեջանի վարքագիծը». Արա Պողոսյան
01:06, 24.12.2023 | mamul.am
3250 | 1

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պետություն, որն ընդամենը մեկդարյա ընդհանուր պատմություն ունի, և իրանական, արաբական, մոնղոլական, թաթարական, թյուրքական, քրդական բեկերին ու խաներին ներկայացնում է որպես սեփական պատմության վկայություն, որոշել է համեմատվել և մարտահրավեր նետել Ֆրանսիային, մի երկիր, որի բանակները ստեղծել են նապոլեոնյան հսկայական կայսրություն, որը մարտահրավեր է նետել ամբողջ աշխարհին, ու որի բանակները չափել են աշխարհի ծայրերը։
Ինչ որ բան հուշում է, որ Ֆրանսիան մի օր հիշելու է Ադրբեջանի վարքագիծը, մի օր...
Բայց դա այլ պատմություն է, մեր թշնամիները պետք է իրենց դասը ստանան հենց մեզանից` հատուցում»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր