ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Իրանը կանխատեսել է Միջերկրական ծովի շրջափակումը Գազայում ԱՄՆ-ի գործողությունների պատճառով
19:54, 23.12.2023 | mamul.am
2848 | 0

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները կարող են հանգեցնել Միջերկրական ծովի շրջափակման։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին, փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Հանցագործությունների շարունակման հետ մեկտեղ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է սպասեն դիմադրության նոր ուժերի ի հայտ գալուն և մնացած ճանապարհների և ուղիների փակմանը»,- ասել է Նաղդին:

Հարկ է նշել, որ այս շաբաթ Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարեց Կարմիր ծովը պաշտպանելու համար «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին՝ Եմենի Հութի ապստամբների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների պատճառով: Ամերիկյան պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ գործողությանը միացել է ավելի քան 20 երկիր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր