ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բելգրադում ցուցարարները փորձել են գրոհել քաղաքապետարանի շենքը
11:18, 25.12.2023 | mamul.am
3179 | 0

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ցուցարարները փորձել են գրոհել քաղաքապետարանի շենքը, հաղորդում է BBC-ն:

Սերբիայում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 17-ի ընտրություններից հետո, սակայն անկարգություններն առաջին անգամ են տեղի ունեցել:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռուստաուղերձում ասել է, որ բախումների ժամանակ վիրավորվել է 2 ոստիկան, ձերբակալվել է ավելի քան 35 ցուցարար:

Ընդդիմությունը մեղադրում է Ալեքսանդր Վուչիչին և նրա կուսակցությանը՝ քվեաթերթիկների լցոնման, ընտրակաշառքի և այլ միջոցներով ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:

Բելգրադում ցուցարարները փորձել են գրոհել քաղաքապետարանի շենքը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր