Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ճեպազրույցում խոսել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին։ «Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն, որը ստորագրվել է ղեկավարների մակարդակով։ Ռուս խաղաղապահների մնալը ԼՂ-ում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- նշել է նախարարը։ |